Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Հին համաշխարհային միջուկային կարգը մահացավ. Ի՞նչ կփոխարինի դրան. Washington Post

Дата публикации: 17-08-2026 20:15:00



Основное содержимое страницы с новостью.

Աշխարհը սուզվում է միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի մեջ։ Քանի որ տասնամյակներով մշակված սպառազինությունների վերահսկման համաձայնագրերը դադարում են գործել, այն երկրները, որոնք նախկինում հրաժարվում էին միջուկային զենք ունենալուց, սկսում են վերանայել իրենց դիրքորոշումը։ «Դատաստանի օրվա ժամացույցը» կանգնած է կեսգիշերից 85 վայրկյան առաջ՝ խորհրդանշական ապոկալիպսիսի ժամից ավելի մոտ, քան երբևէ, ասվում է Washington Post-ի խմբագրական հոդվածում։

Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, որոնք վերահսկում են աշխարհի միջուկային զինանոցի 86 տոկոսը, 1972 թվականից ի վեր առաջին անգամ մնացել են առանց սպառազինությունների սահմանափակման պայմանագրի։ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցների մասին պայմանագրի (ՆՍՎ-III), որը ստորագրվել էր նախագահ Բարաք Օբամայի կողմից 2010 թվականին և երկարաձգվել նախագահ Ջո Բայդենի օրոք 2021 թվականին, գործողության ժամկետը լրացել է փետրվարին։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ձգտում է ավելի շահավետ գործարքի։

Սպառազինությունների երկկողմ վերահսկողությունը բազմաբևեռ աշխարհում թվում է հնացած։ Չինաստանը, որն ունի ավելի քան 600 մարտագլխիկ, շարունակում է արագորեն մեծացնել իր զինանոցը և հրաժարվում է միանալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին։

Գնահատականներով՝ Հյուսիսային Կորեան ունի շուրջ 50 հավաքված մարտագլխիկ և բավականաչափ ճեղքվող նյութ՝ ևս 90-ը ստեղծելու համար, սակայն 2019 թվականի բանակցությունների ձախողումից հետո Փհենյանի հետ միջուկային որևէ շփում չի եղել։

Ամերիկյան անվտանգության երաշխիքների հուսալիության վերաբերյալ աճող անհանգստությունը դրդել է Հարավային Կորեային և Ճապոնիային բացահայտորեն դիտարկել այն, ինչ նախկինում աներևակայելի էր թվում՝ սեփական միջուկային զենքի ստեղծումը։ Այս տարվա հարցումները ցույց են տալիս, որ Հարավային Կորեայի բնակիչների գրեթե 70 տոկոսն այժմ աջակցում է սեփական ռումբի ստեղծմանը։

Ճապոնիան պաշտոնապես հավատարիմ է «երեք ոչ միջուկային սկզբունքներին», որոնք նշանակում են հրաժարում միջուկային զենքի տիրապետումից, արտադրությունից և իր տարածքում տեղակայումից։ Սակայն Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին սկսել է ավելի զգուշավոր և ճկուն դիրքորոշում զբաղեցնել։ Իսկ պաշտպանության նախարար Սինձիրո Կոիձումին հուլիսին խախտեց վաղեմի տաբուն՝ հանդես գալով այս թեմայով ավելի բաց քննարկումների օգտին՝ պաշտպանական ծախսերի ավելացման շրջանակում։

Արտաքին քաղաքականության ռեալիստական մոտեցման որոշ կողմնակիցներ, որոնք հայտնի են որպես «միջուկային լավատեսներ», պնդում են, որ ավելի շատ երկրների թույլ տալը մշակել սեփական զենքը կարող է հանգեցնել ավելի կայուն աշխարհի ստեղծմանը։ Ի վերջո, Սառը պատերազմը այդպես էլ չվերածվեց միջուկային պատերազմի։ Նմանապես, Հնդկաստանի և Պակիստանի միջուկային զենք ունենալը, հավանաբար, զսպել է նրանց կատաղի սահմանային բախումները՝ չվերածվելու լայնածավալ հակամարտության։

Նույն տրամաբանությամբ ռեալիստական միտքը ենթադրում է, որ Ճապոնիային և Հարավային Կորեային սեփական ռումբեր ստեղծելու թույլտվությունը կօգնի հավասարակշռություն և պարիտետ ստեղծել Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ։ Սա կարող էր ԱՄՆ-ին թույլ տալ կրճատել իր ռազմական ներկայությունը Ասիայում։

Սակայն սպառազինությունների տարածումը ծնում է ոչ թե կայունություն, այլ անկայունություն։ Որքան շատ մարդիկ ունենան արձակման կոճակը սեղմելու հնարավորություն, այնքան բարձր է սխալի կամ սխալ հաշվարկի վտանգը։

Հյուսիսային Կորեայից կամ Չինաստանից արձակված բալիստիկ հրթիռը կարող է Վաշինգտոն հասնել մոտավորապես 30 րոպեում։ Բայց նույն հրթիռը կարող է ոչնչացնել Սեուլը կամ Տոկիոն 15 րոպեից էլ քիչ ժամանակում։ Այսքան սեղմ ժամանակային շրջանակները մեծացնում են աղետից մի մազաչափ հեռու պատասխան արձագանքի ռիսկերը։

Ապառազմականացման լայնածավալ բանակցությունները չափազանց անհավանական են թվում։ Շատ ավելի խելամիտ է ձգտել վստահության ամրապնդման ավելի փոքր միջոցների, որպեսզի նվազեցվի Արմագեդոնի վտանգը։

Իդեալական դեպքում, թյուրըմբռնումներից խուսափելու համար, «միջուկային ակումբի» անդամները պետք է նախապես և կամավոր կերպով միմյանց տեղեկացնեն փորձարկումների, բալիստիկ հրթիռների արձակումների և խոշոր ռազմական զորավարժությունների մասին։ Նրանք նաև պետք է թափանցիկություն ցուցաբերեն իրենց միջուկային պաշարների հարցում և թույլատրեն միջազգային մարմինների կողմից ստուգումներ։

Փոքր, բայց կենսական կարևորության քայլ կլիներ բոլոր միջուկային տերությունների միջև զինվորականների կապի ուղիների՝ թեժ գծերի ստեղծումը։ Սա ներառում է նաև Չինաստանին։ Առևտրի և տեխնոլոգիաների շուրջ դիվանագիտական վեճերը չպետք է խաթարեն հաղորդակցության բաց ուղիները։

Ցավոք, սա կնշանակեր Հյուսիսային Կորեային դե ֆակտո միջուկային պետություն ճանաչել։ Սա չի պահանջում նրա սպառազինության ծրագրի պաշտոնական ճանաչում կամ ապառազմականացման գաղափարից հրաժարում, այլ պարզապես իրականությանը տրված մի գլխի շարժում է։

Քառասուն տարի առաջ՝ հոկտեմբերին, նախագահ Ռոնալդ Ռեյգանը և խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովը գրեթե հասել էին ամբողջ միջուկային զենքի վերացման մասին համաձայնության։ Հնարավորությունների այդ պատուհանը վաղուց փակվել է։ Բայց աստիճանական քայլերը կարող են Դատաստանի օրվա ժամացույցի սլաքները հետ տալ։

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1clean-workspace-macOS #70802 (stable)0007-02-2020
2Смольный решил пустить с молотка "проблемные" дома на Тележной, 21-290025-02-2020
3Circa-1830 French-style Gut-string0019-04-2011
4Терменвокс и клавитара: в День необычных музыкальных инструментов рассказываем о некоторых из них0031-07-2024
5В Севастополе задержали гражданина Украины с крупной партией мефедрона0529-06-2026
6Интересные и редкие ретро-фотографии (45 фото)0020-08-2019
7Рекультивацию свалки площадью 9 га в Ингушетии планируется завершить на два месяца раньше0020-08-2019
8Rising state debt: Top 10 states with highest liabilities in 20240027-02-2025
9Еврокомиссия рассматривает возможность продления срока действия COVID-сертификатов0019-11-2021
10Americans Overwhelmingly Support Israel’s Right to Defend Itself, Poll Finds0027-02-2025

Классификация: Информация. Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 10. Источник: news.am.