Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Comment on Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, թե «հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն», չի դիմանում նույնիսկ նվազագույն քննադատությանը. Ստեփան Հասան-Ջալալյան by Հայ մարդ

Дата публикации: 26-09-2026 18:36:25

Իր տերերը նիկոլին իշխանության են բերել, որ հայ ազգի ինքնապաշտպանության իմունիտետը ջարդեն, դե էդ խամաճիկն էլ թուրքական խորամանկությամբ քայլ առ քայլ մեր զգոնությունը թուլացնում է, կարդում է այն տեքստքերը, որ իրեն համար գրում են և կատարում է այն գործողությունները, ինչն իրեն հանձնարարում են։
Ես մեր ազգի վրա եմ զարմանում, որը ոչ մի հակազդեցություն չի դրսևորվում, անտարբեր է դարձել ու իր սրբությունները հերթով զիջում է։ Ուր? կորավ մեր արժանապատվությունը, որտեղ? է հայի ոգին, համակերպվել? ենք թուրքի դեմ ծնկելուն, այդքան քիչ? գնահատեցինք մեր հերոս մարտիկների նվիրումը, որոնք նահատակվեցին հանուն մեզ ու մեր Հայրենյաց։
Երբ? ենք սկսելու վերջապես մեզ ճիշտ պահել։

Основное содержимое страницы с новостью.

Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, 2026թ. սեպտեմբերի 24-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում, մասնավորապես, հայտարարել է. «հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն»:

Մեջբերման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետևյալը:

Համաձայն հնագույն աղբյուրների մասնավորապես՝ հունա-հռոմեական աղբյուրների, հայերը համարվում են աշխարհի հնագույն ազգերից մեկը:

Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, ապա հենց ադրբեջանցի հետազոտողների համաձայն, «ադրբեջանցի» էթնոնիմը ի հայտ է եկել 1936 թվականից սկսած, դրանցի առաջ նրանք կոչվել են «կովկասյան թաթարներ», «թյուրքեր»: Ըստ այդմ՝ «ադրբեջանցի» էթնոնիմը ունի 90 տարվա պատմություն:

Կարդացեք նաև

Այս մասին փաստում են հենց իրենք՝ կովկասյան թաթարները (ետնագույն ադրբեջանցիները), ովքեր թե՛ պետական-քաղաքական գործիչներ են և թե՛ հետազոտողներ:

  • 1918թ. դրությամբ Ադրբեջանի Ազգային խորհրդի նախագահ Մամեդ Էմին Ռասուլզադեն, մասնավորաբար, ասել է. “Мы даже не протестовали, когда нас называли “татарами” и “персиянами”. Мы не осознали себя как нация”:
  • Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ձեռագրերի ինստիտուտի բաժնի վարիչ Ֆարիդ Ալեքպերլին, 2009թ. օգոստոսի 8-ին “Зеркало” օրաթերթում հրապարակված իր “Кто мы, от кого произошли и куда идем?” վերտառությամբ հոդվածում, ի մասնավորի, գրել է. ““Азербайджанец” и вся его история начинается со сталинской реформы 1930-х годов. До этого его, азербайджанца, просто не существовало”:
  • Իսկ 1993-2003թթ. Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն իրենց ինքնությունն ու լեզուն պարզելու և առաջիկայում ընդունվելիք Ադրբեջանի Սահմանադրության (ընդունվել է 1995թ. նոյեմբերի 12-ին) մեջ ամրագրելու նպատակով 1995թ. հոկտեմբերի վերջին նոյեմբերի սկզբին Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչների, գիտնականների հետ ունեցած հանդիպման ժամանակ, մասնավորաբար, հայտարարել է. “Сначала нас называли татарами,… потом, после 1918-го года – тюрками, с 1936-го года – азербайджанцами. Что делать?”.

Նախքան 1918 թվականի մայիսը «Ադրբեջան» անունով պետության և նախքան 1936 թվականի դեկտեմբերը «ադրբեջանցի» անունով ազգի չգոյության մասին նույն իրողությունն են փաստում կովկասյան թաթար (ադրբեջանցի) մի շարք այլ ներկայացուցիչներ:

Հետևաբար, բացարձակապես անհիմն է խոսել «ադրբեջանցի» ազգի դարերով գոյություն ունենալու մասին:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վերոհիշյալ խոսքում առկա «խաղաղ գոյակցություն» ձևակերպմանը, ապա այս մասին էլ հարկ է նշել հետևյալը:

Ադրբեջանի նախախորհրդային, խորհրդային և հետխորհրդային շրջանների վարչակազմերը պետական մակարդակով ծրագրել և 1918 թվականին Բաքվում, 1920 թվականին Շուշիում, 1988-1990 թվականներին Սումգայիթում, Գանձակում, Բաքվում, 1991-1994, 2016, 2020, 2022-2023 թվականներին Արցախի Հանրապետությունում ազգությամբ հայերի նկատմամբ իրականացրել են ցեղասպանություններ, որոնց վերաբերյալ կան փաստագրված, անժխտելի ապացույցներ:

Ի հավելումն ասվածի՝ հարկ է նաև նշել, որ հայերի և թուրքերի, հայերի և կովկասյան թաթարների, ովքեր 1936 թվականից սկսած հայտնի են «ադրբեջանցիներ» անվամբ, համատեղ խաղաղ գոյակցությունն առնվազն տեսանելի ապագայում հնարավոր չէ:

Ի՞նչ հիմք կան նման պնդում անելու համար:

Բանն այն է, որ Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն Ադրբեջանի վերաբերյալ իր 2002թ. հունիսի 28-ի զեկույցում արձանագրել է, որ «…ադրբեջանական հասարակության մեջ այսօր լայնորեն տարածված է բացասական տրամադրվածությունը հայերի նկատմամբ: … հանրային հաստատությունները նպաստել են հայերի նկատմամբ թշնամական տրամադրությունների բորբոքմանը: Ընդհանրապես, հայերի հասցեին ատելության խոսքն ու նսեմացնող հրապարակային հայտարարությունները տեղի են ունենում պարբերաբար»:

Վերոնշյալ զեկույցից 20 տարի անց Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության առումով իրավիճակը ոչ միայն չի փոխվել դեպի դրականը, այլև ճիշտ հակառակը. վիճակն ավելի է վատթարացել: Այդ մասին վկայում են ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեի դիտարկումները:

Այսպես, ՄԱԿ-ի Ռասսայական խտրականության վերացման կոմիտեի 2022թ. սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի 10-ից 12-րդ պարբերական հաղորդումների վերաբերյալ հրապարակված եզրափակիչ դիտարկումների համաձայն՝

  • Ադրբեջանում առկա է ռասսայական ատելության հրահրում և ռասիստական կարծրատիպերի տարածում հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ, ներառյալ համացանցում և սոցիալական ցանցերում, ինչպես նաև հասարակական գործիչների և պետական պաշտոնյաների կողմից:
  • Դպրոցական դասագրքերը խթանում են նախապաշարմունքները և հրահրում ռասսայական ատելություն, հատկապես էթնիկ հայերի նկատմամբ:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, թե «հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն», չի դիմանում նույնիսկ նվազագույն քննադատությանը:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
ՔԱՂԱՔԱԳԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1 Comment on Նիկոլ Փաշինյանը միլիարդներ է տրամադրել իր շրջապատին, փաստաթղթերը մոտս են. Օսիպյան by Մ. Հայդուկ Շամլեան 08.8924-09-2026
2 Comment on «Տպավորություն ունեմ, որ Նիկոլը մեծ դավադրություն է պատրաստում Հայաստանում» by Հայ մարդ 07.9419-09-2026
3 Comment on Սիրանուշ Սահակյանը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ. Եթե Ռուբեն Վարդանյանի պնդումներն իսկապես «անհիմն» են, պատասխանը պարզ է՝ ներկայացրեք Ումբակիում պահվող յուրաքանչյուր հայ բանտшրկյալի վերաբերյալ փաստաթղթերը» by Հայ մարդ 07.3825-09-2026
4 Comment on «Շատ կարևոր է, որ անկախության 35-ամյակի առիթով հստակ ասվի՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները համար մեկ սպառնալիքն են մեր անկախ պետականության համար»․ Լևոն Զուրաբյան by Մ. Հայդուկ Շամլեան 08.7421-09-2026
5 Comment on ՄԱԿ-ի ամբիոնը, Էրդողանը և Հայաստանի փակ սահմանը. Արամ Սարգսյան by Սարգիս Զեյթունյան 01024-09-2026
6 Comment on «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը. shamshyan.com by Հայ մարդ 0925-09-2026
7Serokomar Erdogan: "Kurd birayên me ne. Hezar sal e em bi hev ra dijîn"03.8725-09-2026
8"סדרי העדיפויות שונים משלנו" | החרדים פותחים חזית נגד הציונות הדתית01027-09-2026
9Serokomar Erdogan: "Em biryardar in ku maskeya hişmendiya siyonîst a dagirker rakin"05.0626-09-2026
10 Comment on Արգելված է Արցախ լսելը by Լավատես 05.1824-09-2026

Классификация: Международные. Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 6.4. Источник: www.aravot.am.