Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Անահիտ Ավանեսյանը՝ ՌԴ-ում թոքային ժանտախտի վերաբերյալ հրապարակումների մասին

Дата публикации: 07-10-2026 14:58:08

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Ռուսաստանում թոքային ժանտախտի ծավալման վերաբերյալ մտահոգիչ հրապարակումներին և նշել, թե ինչ է արվում այս ուղղությամբ: «Արդեն իսկ օպերատիվ աշխատանքային խումբն ակտիվ մոնիթորինգ է իրականացնում, թե ինչ է հրապարակվում, ինչ տեղեկատվություն է հասանելի։ Մենք, իհարկե, հետևելով այս տեղեկատվության հետագա լրացմանը, ըստ աստիճանակարգի կկիրառենք անհրաժեշտ խստացված […]

Основное содержимое страницы с новостью.

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Ռուսաստանում թոքային ժանտախտի ծավալման վերաբերյալ մտահոգիչ հրապարակումներին և նշել, թե ինչ է արվում այս ուղղությամբ:

«Արդեն իսկ օպերատիվ աշխատանքային խումբն ակտիվ մոնիթորինգ է իրականացնում, թե ինչ է հրապարակվում, ինչ տեղեկատվություն է հասանելի։ Մենք, իհարկե, հետևելով այս տեղեկատվության հետագա լրացմանը, ըստ աստիճանակարգի կկիրառենք անհրաժեշտ խստացված հսկողություն, ջերմաչափում նրանց նկատմամբ, ովքեր գալիս են Հայաստան, և անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը պատրաստ է՝ ըստ աստիճանակարգի կիրառման։

Այս պահին նաև աշխատում ենք ԱՀԿ-ի հետ՝ որպես այս ոլորտում գիտական և ուսումնական առումով ամենաօպերատիվ աշխատող կազմակերպության, որը մեզ էլ տեղեկատվություն է տրամադրում։ Իհարկե, պետք է ուղիղ աշխատենք և աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ ամբողջովին հասկանալու պատկերը։

Եվ ամբողջովին պատրաստ լինելու համար, եթե այս ամբողջ տեղեկատվությունը, կասկածները և ընթացքը շարունակվեն, և մեր մտահոգությունները տեղին լինեն, ապա, այո, այս հիվանդությունը բավական ծանր է։

Թոքային ժանտախտի տեսակը փոխանցվում է օդակաթիլային եղանակով՝ սերտ շփման պարագայում, և եթե ճիշտ ժամանակին համապատասխան հակաբիոտիկներով բուժում չիրականացվի, ապա դրա մահացության ռիսկը բավական բարձր է։

Այնպես որ, մենք շատ ուշադիր և զգոն ենք այս հարցի հետ կապված, և բոլոր աշխատանքները համակարգված ձևով իրականացնում ենք»,- ասել է նախարարը:

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Անահիտ Ավանեսյանն այցելել է ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորված Անիի ընտանիքին06.6406-10-2026
2Գերմանա-Արևելյան Եվրոպայի առողջապահական 9-րդ համաժողովի շրջանակում Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստանի առողջապահական համակարգի բարեփոխումներին06.211-10-2026
3Ռուբիոն կոչ է արել Ռուսաստանին տրամադրել Իրկուտսկի վարակի վերաբերյալ ավելի շատ տվյալներ06.5706-10-2026
4ՌԴ Իրկուտսկի մարզից Հայաստան ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման հանձնաժողով կստեղծվի07.508-10-2026
5Ռուսաստան-Ադրբեջան մերձեցում․ ի՞նչ վտանգներ կան Հայաստանի համար08.1209-10-2026
6ლავროვი: აშშ-მ მიიღო რუსეთის არგუმენტები უკრაინის საკითხზე სამმხრივი შეხვედრის თაობაზე09.4707-10-2026
7Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները08.4810-10-2026
8Եվրախորհրդարանը պահանջում է Իլհամ Ալիևից ազատ արձակել Արցախի նախկին ղեկավարներին. ովքե՞ր են ընդունված բանաձևի նախաձեռնողները, և արդյո՞ք կապ ունեն նրանք Երևանի հետ07.5609-10-2026
9Захарова призвала дождаться уточнений Пашиняна по отношениям с Москвой05.8230-09-2026
10Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է06.1810-10-2026

Классификация: Политика. Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 7.87. Источник: www.shantnews.am.