Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Ադրբեջանի Միլի Մեջլիսը դեմ է արտահայտվել հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ ԱՄՆ օրենսդրական նախաձեռնությանը

Дата публикации: 24-07-2026 19:03:49

Միլի Մեջլիսը ԱՄՆ կոնգրեսականներին կոչ է արել հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունը և չընդունել որոշումներ, որոնք, իր գնահատմամբ, կարող են խոչընդոտել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։

Основное содержимое страницы с новостью.

«Փասիտինֆո». Ադրբեջանի Միլի Մեջլիսը քննադատել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հուլիսի 22-ին քննարկված H.R. 9087 օրինագծի շրջանակում Ադրբեջանի վերաբերյալ առաջարկված փոփոխությունները։ Այս մասին գրված է Մեջլիսի տարածած հայտարարության մեջ:

Բաքվում շարունակվել են հայ ռազմաքաղաքական և մյուս գերիների բողոքների քննությունը

Հայ ռազմաքաղաքական և մյուս գերիների գործով վերաքննիչ դատարանում ավարտվել են կողմերի ելույթները
Խորհրդարանի հայտարարության մեջ դրանք ներկայացվում են որպես Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու փորձ և կապվում հայկական լոբբիստական շրջանակների գործունեության հետ։ Միլի Մեջլիսը նաև պնդում է, որ նախաձեռնությունը կարող է բացասաբար ազդել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վրա։

Բաքուն հատկապես մերժել է Ադրբեջանում դատապարտված հայերի նկատմամբ «ռազմագերի» և «քաղբանտարկյալ» ձևակերպումների կիրառումը։ Հայտարարության համաձայն՝ այդ անձինք քրեական պատասխանատվության են ենթարկվել Ադրբեջանի օրենսդրությամբ և միջազգային իրավունքով նախատեսված հանցագործությունների համար։

Միլի Մեջլիսը ԱՄՆ կոնգրեսականներին կոչ է արել հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունը և չընդունել որոշումներ, որոնք, իր գնահատմամբ, կարող են խոչընդոտել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։

Կոնգրեսական Բրեդ Շերմանի նախաձեռնությամբ փաստաթղթում հատուկ լրացում է զետեղվել, որով Վաշինգտոնը Ադրբեջանի իշխանություններից պահանջում է «անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին»։ Լրացմանը կողմ են քվեարկել Ներկայացուցիչների տան 51 անդամներից 44-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Министр иностранных дел Армении обсудил с послом США возобновление переговоров по Карабаху0027-08-2021
2Мирзоян: Армения недовольна ОДКБ0021-05-2025
3Армения не видит условий для возвращения армян в Нагорный Карабах0014-03-2025
4Պատմական առիթ է փորձել ազդել տարածաշրջանում ձևավորվող գործընթացների վրա, հաշվի առնելով Իսրայել-Ադրբեջան սերը և Իսրայել-Թուրքիա ատելությունը. Արթուր Խաչատրյան0229-06-2026
5Медведев: Запад использует Армению как инструмент против России и выбросит-5328-06-2026
6Салливан заявил, что США потребуют от Азербайджана вывести ВС с территории Армении0017-05-2021
7Глава МИД Армении призвал генсека ОДКБ дать четкий ответ на "агрессию Баку"0017-03-2023
8Ереван отверг обвинения Баку в нарушениях режима прекращения огня на границе0020-03-2025
9Ереван считает важным возобновление переговоров по Карабаху в рамках Минской группе ОБСЕ0020-01-2021

Классификация: Международные. Схожих патентов: 0. Схожих новостей: 9. Тональность: 0. Информативность: 7.48. Источник: www.aravot.am.