Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Ալիևին խաղաղարարի քողով ներկայացնելով` Փաշինյանն արդարացնում է ուժի կիրառումը, պատերազմը, ագրեսիան և էթնիկ զտումները․ Տաթև Զորյան

Дата публикации: 20-09-2026 08:38:47

Այս հայտարարությունը պատմության մեջ մտնելու է որպես քաղաքական և բարոյական անկման դասագրքային օրինակ։

Основное содержимое страницы с новостью.

Աշխարհի ժողովուրդների պատմության մեջ հնարավոր չէ գտնել գեթ մեկ օրինակ, երբ սեփական ժողովրդի դեմ ցեղասպանական գործողություններ, 44-օրյա պատերազմ, 10-ամսյա շրջափակում և բռնի տեղահանություն իրականացրած բռնապետին ջախջախված երկրի ղեկավարը հռչակի «խաղաղության մրցանակի հավասարապես արժանի»։ Իրականությունը, ցավոք, շատ ավելի սարսափելի է.

1. Ալիևին խաղաղարարի քողով ներկայացնելով` Փաշինյանն, ըստ էության, արդարացնում է ուժի կիրառումը, պատերազմը, ագրեսիան և էթնիկ զտումները և դրանք համարում որպես «խաղաղության հասնելու» լեգիտիմ գործիք։

2. Սա բացահայտ անարգանք է Արցախի և Հայաստանի համար նահատակված հազարավոր հայորդիների հիշատակի, ինչպես նաև հայրենազրկված արցախահայության ողբերգության հանդեպ։

3. Մինչ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու ատյանները փորձում են իրավական գնահատական տալ Ադրբեջանի ռազմական հանցագործություններին, Հայաստանի վարչապետը միջազգային ամբիոնից ինքնակամ մաքրագործում է Ալիևի կերպարը՝ զրկելով Հայաստանին հետագա իրավական և քաղաքական պահանջատիրության որևէ կռվանից։

Կարդացեք նաև

4. Սա պետական մտածողության լիակատար բացակայության ապացույց է, որտեղ «խաղաղություն» եզրույթը նույնացվում է միակողմանի զիջումների, թշնամու առջև ծնկելու և սեփական իրավունքներից իսպառ հրաժարվելու հետ։

5. Տեսնելով, որ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է անգամ սեփական ժողովրդի զրկանքների և կորուստների գնով գովաբանել իրեն, Բաքվի բռնապետական ռեժիմն ավելի է մեծացնում իր հավակնություններն ու ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքների (Սյունիք, Տավուշ, Գեղարքունիք) նկատմամբ։

6. Երբ պետության ղեկավարը կորցնում է իրատեսության, արժանապատվության և պետական շահի զգացումը (եթե, իհարկե, ունեցել է), պետությունը դադարում է ընկալվել որպես միջազգային հարաբերությունների լուրջ և հարգված սուբյեկտ։

Այս հայտարարությունը պատմության մեջ մտնելու է որպես քաղաքական և բարոյական անկման դասագրքային օրինակ։ Պետականության կործանումը սկսվում է հենց արժեքների, պատմական հիշողության և արժանապատվության ուրացումից։

Հայաստանի և հայ ժողովրդի ապագան չի կարող կառուցվել սեփական դահճին գովերգելու և ազգային ողբերգությունը «խաղաղության մրցանակով» փաթեթավորելու վրա։ Ազգային պետականության վերականգնումը ենթադրում է առաջին հերթին հրաժարում այս կործանարար, անպատասխանատու և ծաղրական քաղաքական գծից։

Տաթև ԶՈՐՅԱՆ
ՀԱԿ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Пашинян заявил, что Азербайджан пытается создать легитимность для новой войны с Арменией0027-06-2022
2Пашинян отметил важность мирного разрешения конфликта в Нагорном Карабахе0026-09-2018
3Пашинян назвал вопрос безопасности самым большим вызовом для Армении0005-07-2023
4Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании "антироссийской истерии"0021-03-2023
5Մենք առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան08.9219-09-2026
6Пашинян не исключает новых провокаций на границе0030-09-2022
7Пашинян: мирное соглашение с Баку создает прочную основу для мира в регионе0011-08-2025
8פרנסיס פוקויאמה, האיש שניבא את "קץ ההיסטוריה", מנסה להישאר אופטימי01016-09-2026
9Пашинян назвал беспрецедентными масштабы войны в Нагорном Карабахе0003-10-2020
10Пашинян назвал себя ответственным за сложившуюся ситуацию в Карабахе0026-11-2020

Классификация: Мнения. Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 8.67. Источник: www.aravot.am.