Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Եթե երեխան ամուսնալուծված ծնողի խնամքին չէ, կարող է դիմել ծրագրին. Գայանե Ղարագյոզյանը՝ Արցախից տեղահանվածների վերաբերյալ փոփոխության մասին

Дата публикации: 29-06-2026 07:44:22

«Գործնականում ունենում էինք դեպքեր ամուսնալուծված ընտանիքներում, երբ անչափահաս երեխաները մի ծնողի խնամքին էին, իսկ ծրագրին, այնուամենայնիվ, դիմում էր մյուս ծնողը: Մինչ այս փոփոխությունը, քանի դեռ անչափահաս երեխայի՝ հավաստագիր ստանալու իրավունքը չէր իրացվել որևէ ծնողի հետ, մյուս ծնողը չէր կարողանում դիմել: Այժմ կարգավորումն այնպես է, որ եթե կա դատարանի վճիռ առ այն, թե ում հետ պետք է բնակվի անչափահաս երեխան, համակարգը ևս այդպես է արձագանքում»։

Основное содержимое страницы с новостью.

«Բարեփոխումները կարող ենք 2 մասի բաժանել, որոնց մի մասը վերաբերում է հենց շահառուներին, նրանց կողմից բարձրաձայնված խնդիրներին, առաջարկներին, իսկ մյուս մասը՝ պետության և ֆինանսական կազմակերպությունների միջև փոխհարաբերություններին, այդ թվում՝ ֆինանսական ռեսուրսների կառավարման ավելի արդյունավետ գործիքակազմերի ներդրմանը»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ անդրադառնալով Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում կատարված փոփոխություններին։

«Գործնականում ունենում էինք դեպքեր ամուսնալուծված ընտանիքներում, երբ անչափահաս երեխաները մի ծնողի խնամքին էին, իսկ ծրագրին, այնուամենայնիվ, դիմում էր մյուս ծնողը: Մինչ այս փոփոխությունը, քանի դեռ անչափահաս երեխայի՝ հավաստագիր ստանալու իրավունքը չէր իրացվել որևէ ծնողի հետ, մյուս ծնողը չէր կարողանում դիմել: Այժմ կարգավորումն այնպես է, որ եթե կա դատարանի վճիռ առ այն, թե ում հետ պետք է բնակվի անչափահաս երեխան, համակարգը ևս այդպես է արձագանքում։

Այսինքն՝ երեխան համարվում է ընտանիքի պարտադիր անդամ այն ընտանիքում, ում դատարանի վճռով վերագրված է այդ իրավունքը, իսկ եթե չունենք դատարանի վճիռ, իրավունքն ավտոմատ վերագրվում է մայր ծնողին: Մեզ մոտ խնդիրը հիմնականում ծագել էր հայր ծնողների մոտ, որոնք չէին կարողանում դիմել ծրագրին, քանի դեռ մայր ծնողն իրավունքը չէր իրացրել»,- մանրամասնեց Գայանե Ղարագյոզյանը։

Նա ընդգծեց, որ այս պահից սկսած բոլոր ամուսնալուծված ծնողները, որոնց խնամքին չէ երեխան, կարող են դիմել և ստանալ հավաստագիր՝ առանց դիմում-հայտարարության մեջ անչափահաս երեխայի տվյալները լրացնելու. «Նախորդ ամուսնությունից ծնված անչափահաս երեխան այլևս իր ընտանիքի պարտադիր կազմում չի դիտարկվի: Իր դիմումը չի մերժվի թերի կազմի հիմքով, քանի որ իրավունքն այլևս վերագրվել է մայր ծնողին կամ դատարանի վճռով որոշված խնամակալ ծնողին: Այս պահից սկսած նման ծնողները կարող են դիմել»։

Կարդացեք նաև

Տեսանյութը՝ ավելի ուշ։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Երեւանցիների շահը չի կարող ստորադասվել որեւէ մեկի հոտած պայմանագրին. Տիգրան Ավինյան5629-06-2026
2Եթե ասֆալտի մասով վերջում հարց ունեցանք՝ գումարը չենք տալու. Տիգրան Ավինյան0529-06-2026
3 Комментарий к записи «Есть масса вариантов решить жилищную проблему» (алина) 0501-12-2015
4Госдума разрешила многодетным родителям брать отпуск в удобное для них время0025-09-2018
5Может муж при разводе взыскать выплаченные декретные?0526-06-2026
6В ГП считают дискриминацией сбор подписей за выселение из квартиры онкобольных детей0011-12-2018
7Кабмин вносит в ГД проект о праве родителей погибшего на производстве на страховую выплату0015-07-2019
8Женщина, бросившая ребенка в подъезде в Щелково, ограничена в родительских правах0027-12-2018
9Обязан бывший муж платить алименты, если его посадили в тюрьму?0526-06-2026
10Родственники в РФ готовы взять под опеку изъятого у россиянки в Италии ребенка0006-09-2019

Классификация: Общество. Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 7. Источник: www.aravot.am.