Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Եթե ասֆալտի մասով վերջում հարց ունեցանք՝ գումարը չենք տալու. Տիգրան Ավինյան

Дата публикации: 29-06-2026 06:37:36

Երբ մեր կապալառուները այդ աշխատանքը անում են, պետք է հասկանան, որ ասֆալտապատումը պետք է լինի իդեալական։ Այսինքն, պարտադիր չէ՝ մի քանի անգամ ասենք՝ ժողովուրդ ջան, ինչ-որ բան շտկեք, որովհետև ի սկզբանե մեր պահանջն այդ ծավալի աշխատանք անելուց իդեալական հարթության և որակի ասֆալտն է… Նույնը վերաբերում է մեր բոլոր մնացած աշխատանքներին»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Основное содержимое страницы с новостью.

«Ավետ Ավետիսյան փողոցում արված աշխատանքներն իրապես ֆունդամենտալ էին, տասնամյակներով այդ ծավալի աշխատանք՝ խորքային, տակի բոլոր ենթակառուցվածքների փոփոխությամբ, տեղի չէր ունեցել։ Բայց այդ ծավալի աշխատանքից հետո, այնուամենայնիվ, արձանագրում ենք, որ ասֆալտի հարթության որակի հետ կապված այն հատվածներում, որտեղ կան դիտահորերը, ունենք խնդիրներ։

Երբ մեր կապալառուները այդ աշխատանքը անում են, պետք է հասկանան, որ ասֆալտապատումը պետք է լինի իդեալական։ Այսինքն, պարտադիր չէ՝ մի քանի անգամ ասենք՝ ժողովուրդ ջան, ինչ-որ բան շտկեք, որովհետև ի սկզբանե մեր պահանջն այդ ծավալի աշխատանք անելուց իդեալական հարթության և որակի ասֆալտն է… Նույնը վերաբերում է մեր բոլոր մնացած աշխատանքներին»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կրկին անդրադառնալով ասֆալտի թեմային։

«Կիևյան կամրջում ահռելի ծավալի գործ է արվում, ոնց որ թե լավ էլ մասնագետներ կան հենց կամրջի մասով։ Ու եթե ասֆալտի մասով վերջում հարց ունեցանք՝ գումարը չենք տալու։ Սա շատ կարևոր վերջին դետալն է։ Այդ կարգի խորքային աշխատանքից հետո պետք է լինի իդեալական ասֆալտապատման աշխատանք»,- զգուշացրեց Ավինյանը։

Կարդացեք նաև

Խորհրդակցությունն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Երեւանցիների շահը չի կարող ստորադասվել որեւէ մեկի հոտած պայմանագրին. Տիգրան Ավինյան5629-06-2026
2Ես ևս զերծ չեմ մնացել այս բռնաճնշումների ալիքից, սակայն պայքարի իմ բազմաթիվ ընկերների հետ միասին աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև մեր երկրում արդարության հաղթանակ. Ավետիք Չալաբյան-3629-06-2026
3Հիմնադրամը օրենքով սահմանված ժամկետում չի վիճարկել ընկերության սնանկությունը0529-06-2026
4Իսրայելի կառավարության որոշումը խորապես մտահոգիչ է. Ադրբեջանի ԱԳՆ-5329-06-2026
5Հայաստանը պետք է ողջունի Իսրայելի որոշումը՝ հստակ ընդգծելով, որ այն որևէ կերպ ուղղված չէ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի դեմ. Արման Բաբաջանյան5729-06-2026
6Եթե երեխան ամուսնալուծված ծնողի խնամքին չէ, կարող է դիմել ծրագրին. Գայանե Ղարագյոզյանը՝ Արցախից տեղահանվածների վերաբերյալ փոփոխության մասին0729-06-2026
7Бывший президент Армении Кочарян заявил о грубых нарушениях своих прав на защиту0030-07-2019
8Премьер Армении призвал демонстрантов разойтись по домам0003-10-2018
9Вице-спикер парламента Армении заявила об угрозах в свой адрес0004-10-2018
10ואנס משוכנע שדרכו לנשיאות עוברת בדריסת נתניהו. והוא לא יעצור שם-5726-06-2026

Классификация: Общество. Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 5. Источник: www.aravot.am.