Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Երեւանցիների շահը չի կարող ստորադասվել որեւէ մեկի հոտած պայմանագրին. Տիգրան Ավինյան

Дата публикации: 29-06-2026 07:11:20

։ Սա ամենակարևոր մոտեցումն է, որ վերջերս արձանագրում ենք նաեւ դատական որոշումներով, ինչի համար շատ շնորհակալ եմ մեր դատական համակարգի գործընկերներին։ Այս տրամաբանությամբ նաև Կոնսերվատորիայի դիմացի այգին վերադարձավ քաղաքին և սկսեց շունչ ստանալ։ Այդտեղ չորացող ծառերի փոխարեն սկսեցին աշխատանքներ իրականացվել։

Основное содержимое страницы с новостью.

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձ եղավ Հաղթանակի զբոսայգու ժամանցային հատվածի արդիականացման ծրագրին, որի հետ կապված՝ քաղաքապետարանը կառուցապատման պայմանագիր ուներ կնքված «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի հետ։ Նշվեց, որ կառուցապատման ժամկետի ավարտից հետո համայնքը, օրենքով սահմանված իրավասության շրջանակներում, ցանկություն չի հայտնել երկարացնելու պայմանագրի գործողության ժամկետը եւ լուծել է կառուցապատման պայմանագիրը՝ համապատասխան ձևով գրանցելով Կադաստրի կոմիտեում, սակայն «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի կողմից դատական հայց էր ներկայացվել։ Առաջին ատյանի դատարանի կողմից հայցադիմումը մերժվել էր եւ հաստատվել, որ համայնքին չի պարտավորեցվում կնքել կառուցապատման պայմանագիր։ Նշվեց նաեւ, որ վճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, եւ այդ ընթացքում հայցի ապահովման միջոց է կիրառվել, ու այժմ սպասում են, մինչեւ դատական պրոցեսներն ավարտվեն։

«Իրականում սա էլ նորմալ իրավական ընթացակարգ է, և այստեղ «դանդաղ շտապենք», ինչպես ասվում է։ Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ հստակ արձանագրել, որ համայնքային շահերը վստահորեն վեր են որևէ ինդիվիդուալ շահից։ Այսինքն՝ մեծամասնության, ընդհանուր քաղաքի շահը, երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ չգիտեմ, 98 թվականին արդեն այդպես «հոտած» պայմանագրին։ Սա ամենակարևոր մոտեցումն է, որ վերջերս արձանագրում ենք նաեւ դատական որոշումներով, ինչի համար շատ շնորհակալ եմ մեր դատական համակարգի գործընկերներին։

Այս տրամաբանությամբ նաև Կոնսերվատորիայի դիմացի այգին վերադարձավ քաղաքին և սկսեց շունչ ստանալ։ Այդտեղ չորացող ծառերի փոխարեն սկսեցին աշխատանքներ իրականացվել։ «Ակբա բանկի» հետ այդտեղ ստորագրեցինք հուշագիր, և «Ակբա բանկը» ու Երևան քաղաքը ներդրումային ծրագիր են իրականացնելու այգում։ Նմանատիպ մի ծրագիր էլ կիրականացվի Հաղթանակի այգում, երբ իրավական բոլոր գործընթացները ավարտին հասցվեն»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Խորհրդակցությունն ամբողջությամբ

Կարդացեք նաև

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Եթե ասֆալտի մասով վերջում հարց ունեցանք՝ գումարը չենք տալու. Տիգրան Ավինյան0529-06-2026
2Ես ևս զերծ չեմ մնացել այս բռնաճնշումների ալիքից, սակայն պայքարի իմ բազմաթիվ ընկերների հետ միասին աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև մեր երկրում արդարության հաղթանակ. Ավետիք Չալաբյան-3629-06-2026
3Իրավիճակի ամենադրամատիկ դրսևորումներից մեկն էլ այն է, որ ինչ-որ երկիր ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ՀՀ-ում ապօրինի գործող ռեժիմը վաղուց այդ թեման հանել է իր արտաքին քաղաքական օրակարգից. Տիգրան Աբրահամյան0529-06-2026
4Եթե երեխան ամուսնալուծված ծնողի խնամքին չէ, կարող է դիմել ծրագրին. Գայանե Ղարագյոզյանը՝ Արցախից տեղահանվածների վերաբերյալ փոփոխության մասին0729-06-2026
5Հիմնադրամը օրենքով սահմանված ժամկետում չի վիճարկել ընկերության սնանկությունը0529-06-2026
6Следствие взяло у бывшего президента Армении Кочаряна подписку о невыезде0004-09-2018
7Հայաստանը պետք է ողջունի Իսրայելի որոշումը՝ հստակ ընդգծելով, որ այն որևէ կերպ ուղղված չէ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի դեմ. Արման Բաբաջանյան5729-06-2026
8В Баку по обвинению в шпионаже арестовали двоих бывших сотрудников органов безопасности0026-12-2018
9Посольство Азербайджана в России направило ноту в МИД РФ из-за инцидента в Пятигорске0015-08-2019
10Фигуранта дела об убийстве экс-бойца ГРУ в Подмосковье объявили в международный розыск0004-07-2019

Классификация: Происшествия. Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 5. Информативность: 6. Источник: www.aravot.am.